
Այսօր իտալացի օպերային և էստրադային երգիչ (տենոր) Ալեսանդրո Սաֆինայի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1963թ. հոկտեմբերի 14-ին:
Ներկայումս հանդես է գալիս «օպերային ռոք» ժանրում։ Ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում։ Նրա կատարումները հնչում են «Կնքահայրը» ֆիլմում, «Կլոն» հեռուստասերիալում։
2011թ. սեպտեմբերի 29-ին Սաֆինան համերգային ծրագրով հանդես է եկել Երևանում: