«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ Դավիթաշենի 5/13 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, 172 համարի մսուր-մանկապարտեզի տնօրեն Քնարիկ Գասպարյանն արհամարհական ձեւով վերցրել է ՀԱԿ-ի օգտին քվեարկած թերթիկները, նետել սեղանին եւ ասել. «Ոչինչ, մի կերպ բռնե՛ք, մի՛ զզվեք»: Իսկ երբ ՀԱԿ-ի վստահված անձը համամասնական քվեաթերթիկների հաշվարկից հետո պահանջել է իրեն տալ արձանագրությունների քաղվածքը, հանձնաժողովի նախագահ Անժելա Գրիգորյանն ասել է, թե նախ սեղաններն ու աթոռները բարձրացնեն 3-րդ հարկ, նոր կստանան քաղվածքը: Ու այդպես էլ ՀԱԿ ներկայացուցիչ Արա Արզումանյանը մինչեւ գիշերվա 3-ը չի ստացել քաղվածքը: