Այսօր Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է: Արցախում աննախադեպ շքեղ միջոցառում է կազմակերպվել, որն իրենց ներկայությամբ կպատվեն նաեւ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները: Այս իրողությունը հետաքրքիր է այն առումով, որ հետընտրական այս երկու օրերի ընթացքում քաղաքական դաշտում դեռ անորոշություն է տիրում: Վիճակին վերջ կտրվի միայն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համատեղ որոշումից հետո: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի՝ Քոչարյանն ու Սարգսյանը Արցախում կհանդիպեն ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ (գուցե արդեն հանդիպել են): Չի բացառվում, որ Քոչարյանը Սերժ Սարգսյանի առջեւ դնի իրեն վարչապետ նշանակելու հարցը: Եւ երբ նրանք վերջնական որոշման գան, նոր կպարզվի` Հայաստանում ՀՀԿ-ն կձեւավորի՞ իշխող կոալիցիա, թե՞ միայնակ կիրացնի իշխանությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ