«Դադարեցրե՛ք սաշիկիզմը». հղի կանայք բողոքում են (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց են հավաքվել հղի կանայք, ովքեր բողոքում են օրենքի դեմ, ըստ որի՝ չաշխատող հղի կանայք պետք է գումար ստանան աշխատող կանանց աշխատավարձերի պահումների հաշվին:

Լրագրողների հետ զրույցում բողոքող կանանցից մեկն ասաց, որ երեկ իրենք հանդիպել են նույն օրենքի համահեղինակներից մեկի՝ Սմբատ Սաիրյանի հետ, ով իրենց հարց է ուղղել, թե Կառավարությունն ինչ միջոցներով պետք է կարողանա հղի կանանց ապահովել:

«Ուրեմն՝  «հրաշք» նախագծի այս համահեղինակը մեզ այսպիսի հարց է տալիս՝ առանց մտածելու, որ դա նվաստացուցիչ է պետական պաշտոնյայի համար, քանի որ նա բնական է համարում այն հանգամանքը, որ կարելի է Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձն անհավանական չափով բարձրացնել, սրանից բացի՝ նվեր մատուցել պետական պաշտոնյաներին, իսկ կարիքավոր կանանց աշխատավարձերը տալ չաշխատողներն»,-ասաց Կառավարության շենքի դիմաց գտնվող կանանցից մեկը՝ հավելելով, որ իրենք դեմ չեն, որ չաշխատող կանայք փող ստանան, բայց ոչ իրենց հաշվին:

Նա հավելեց, որ իրենք չեն ուզում հանդիպել կառավարության որևէ աշխատակցի, պարզապես նամակ են ուզում փոխանցել վարչապետին և անցկացնել իրենց բողոքի ցույցը:

hxi5

 

MHM91082 MHM91083 copy

MHM91084 copy

hxi

 

hxi2

 

 




Լրահոս