Այսօր Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած հերթական քննարկմանը լրագրողներ Հարություն Հարությունյանը, Թաթուլ Հակոբյանը և Դերենիկ Մալխասյանը խոսեցին Ազգային ժողովի հավանական պատկերի մասին:
Թաթուլ Հակոբյանի համար անհեթեթություն է, երբ մի ուժ, ունենալով մեծամասնություն, առաջարկում է կիսել իր պորտֆելները, և ավելի շատ մեղավոր են այն ուժերը, որոնք ընդունում են այդ առաջարկը. “ՀՀԿ–ն պորտֆելները կիսում է, որպեսզի ապահով, անցնցում, երկրորդ անգամ հեշտ, անարյուն ճանապարհ հարթի դեպի Բաղրամյան 26:Դերենիկ Մալխասյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն այնպիսի իրավիճակ է փորձում ձևավորել, որ քաղաքական ուժերը նախագահական ընտրություններին իրեն չխանգարեն, իսկ իշխանություններն ընտրությունները կեղծել են ոչ թե ընտրակաշառքների, այլ ընտրացուցակների միջոցով. “Հայաստանում առկա է այլընտրանքային ուժի կամ անձի վակուումե։
Հարություն Հարությունյանն էլ նշեց, որ չի հիշում մի համապետական ընտրություն, երբ մեկ շաբաթից ավելի ,լռության օրե եղած լինի։ Հիմա սպասում են երկրի նախագահի մեսիջին: Ըստ նրա, կոալիցիա որպես այդպիսին չի լինելու, լինելու է ազգային համաձայնության կառավարություն, փոխվելու է անունը, բայց ոչ ձեւը:
Խոսելով ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին, նա ասաց. “Եթե ԱԺ-ում չլինի կռիվ, ուրեմն այդ կռիվը տեղափոխվելու է փողոց, եթե ԱԺ-ում չկռվեն պատգամավորները, փողոցում կկռվի ժողովուրդը: Սա վերջի սկիզբն է։ Այնպես չէ, որ ՀՀԿ-ին ձայն տված բոլոր մարդիկ աղոթում են ՀՀԿ-ի համար. իրենք էլ կարող են դուրս գալ փողոց”:Հարությունյանը նշեց նաև, որ պետք չէ հետ նայել ու սպասել, թե նախկին նախագահներից ով է գալու. պետք է փնտրել նորին: