ԲՀԿ-ն չներկայացավ ԱԺ ավանդական ճեպազրույցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցան բրիֆինգներ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ավանդույթի համաձայն, քառօրյայից հետո խմբակցությունների ներկայացուցիչները բրիֆինգի ժամանակ պատասխանում են լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Այս անգամ բացառություն տեղի ունեցավ, և բրիֆինգներին չմասնակցեց ԲՀԿ խմբակցությունը: Նրանք բրիֆինգը համակարգողին նախօրոք տեղեկացրել էին, որ չեն մասնակցելու, սակայն պատճառները չեն մանրամասնել:

Ուշագրավն այն է, որ այսօր Ազատության հրապարակում պետք է տեղի ունենա ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» ոչ իշխանական ուժերի համապետական հանրահավաքը, սակայն դրանից առաջ ԲՀԿ-ն չի ներկայանում հարցուպատասխանի:




Լրահոս