Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 24 -ին, կազմել է 408.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.29 դրամով: Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.31 դրամ (նվազել է 0.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 654.84 դրամ (աճել է 0.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.73 դրամ (նվազել է 0.08 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 228.09 դրամ, ոսկին՝ 16,341.69 դրամ, պլատինը՝ 16,686.59 դրամ:

Հոկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ:




Լրահոս