Սուարեսով չենք հետաքրքրվել. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 «Լիվերպուլ»-ի հետ չենք բանակցել և Լուիս Սուարեսով չենք հետաքրքրվել: Այս մասին հայտարարել  է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի նախկին օգնական, արքայական ակումբի երկրորդ թիմի մարզիչ Զինեդին Զիդանը:

«Երբ «Ռեալը» ցանկանում է գնել որևէ ֆուտբոլիստի, աշխատում է մեծ համառությամբ և հասնում նպատակին: Սուարեսն այդ դեպքը չէ: Անկասկած, նա շատ լավ խաղացող է, սակայն մենք երբեք չենք հետաքրքրվել նրա ծառայություններով և չենք փորձել գնել: Անցած ամռանը մենք գնել ենք այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում էինք»,- նշել է Զիդանը:




Լրահոս