Խաղում ենք երկրպագուների համար. Արթուր Սարկիսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին` իրենց աջակցելու համար: Նա անդրադարձել է «Տոսնոյի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 16-րդ տուրի հանդիպմանը, որտեղ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

«Այսօր, ինչպես և ցանկացած խաղում, մենք տրամադրված էինք միայն հաղթանակի: Ուրախ եմ, որ ունեմ իմ ներդրումը: Տղաներն արեցին ամենը, որպեսզի ես դեմ առ դեմ հանդիպեմ դարպասապահին և գոլ խփեմ: Ուրախ եմ, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվեց: Մենք խաղում ենք երկրպագուների համար», – ընդգծեց նա:




Լրահոս