«Բաքվի տղաների» տանը 174 կգ հերոին են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մարզում ոստիկանները հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում «Բաքվի տղաներ» ՈւՀԱ թիմի անդամի տանը հայտնաբերվել է 174 կգ թմրանյութ: Ձերբակալվել է 6 մարդ, այդ թվում՝ բանդայի ղեկավարը:

Հերոինը փաթեթավորված է եղել 700 փաթեթներում, ինչը, ոստիկանների խոսքով, կազմում է 150 միլիոն չափաքանակ՝ 500 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Հանցագործները թմրանյութը բերել են Աֆղանստանից՝ բանանի արկղերում այլ մրգերի հետ մեկտեղ:

Ներկայումս Իլգար Իմանովը գտնվում է Թուրքիայում, նրա մասնակցությունը թմրավաճառների գործունեությանն այս պահին չի ապացուցվել: Այսօր ՈՒՀԱ-ականը պետք է վերադառնա Մոսկվա՝ հարցաքննվելու նպատակով: Օպերատիվ տեղեկատվության համաձայն, հերոինի վաճառքով զբաղվում էին նրա պահակախմբի անդամները, տեղեկացնում է lifenews-ը:

69448_src




Լրահոս