![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/IMG_7195-1.jpg)
Մեր երկիրն ամերիկյան Հելոուինը դեռևս պաշտոնապես չի նշում, սակայն այս պահին մայրաքաղաքի կենտրոնը լի է երիտասարդներով ու պատանիներով, ովքեր մեծ ոգևորությամբ սկսել են կրկնել օտարամուտ միջոցառման հայկական տարբերակը:
Մեծ մասն առիթն օգտագործել է դեմքն ամբողջությամբ ներկելու համար:
Պատանիներն անգամ տեղյակ չէին Հելոուինի խորհրդի մասին: Ոմանք էլ, պահը չկորցնելով, գումար աշխատելու հնարավորությունը բաց չէին թողել և մոտ 200 դրամով նկարազարդում էին տոնից անտեղյակ, բայց ակտիվորեն մասնակցել ցանկացող պատանիներին: