Ինչպես է ապրում խաղատների սիրահար Առաքել Մովսիսյանը` Շմայսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և ունեցվածքի հայտարարագրում բավական համեստ տվյալներ է ներկայացրել:

2011թ. հայտարարագրում պատգամավորը, բացի աշխատանքի վարձատրության մասին տվյալներից, ոչինչ չի նշել: Իսկ նրա տարեկան աշխատավարձն էլ կազմել է 3 մլն 121 հազար դրամ: 2012թ. տարեկան հայտարարագրում ևս  վարձատրության մասին տվյալներ կան: Այս անգամ տարեկան աշխատավարձի չափը նշված է 3 մլն 124 հազար դրամ: Նա այդ տարվա ընթացքում ձեռք է բերել  70 հազար դոլար արժողությամբ LEXUS LX 5.7 GAS մակնիշի ավտոմեքենա: Պատգամավորն ունի նաև անհատական բնակելի տուն, հողին ամրացված այլ շինություն և հողամաս:

2013թ. տարեկան հայտարարագրում նա, բացի աշխատավարձից, այլ տվյալներ չի ներկայացրել: Այն կազմել է 2 մլն 959 հազար դրամ: Ա. Մովսիսյանի կինը` Նելլի Մովսիսյանը հայտարարագրել է միայն աշխատավարձ: Այն կազմել է 880 հազար դրամ:

Բնականաբար, այս տվյալներն իրականությունից շատ հեռու են: Մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայտնի պատգամավորը Փարաքարի ճանապարհին խաղատուն է ունեցել, սակայն խաղատների մասին նոր օրենքի ընդունումից հետո ստիպված փակել է այն և վերածել գիշերային ակումբի:  Տարիներ առաջ  տեղեկություններ եղան, թե նա 700 քմ տնամերձ հողամաս է զավթել 55 տարվա մանկավարժ մի կնոջից և հենց այդ տարածքում էր կառուցել խաղատունը: Առհասարակ հայտնի է, որ Շմայսը սեր ունի խաղատների հանդեպ և հրապարակումներ են եղել, թե մեծ գումարներ է տանուլ տվել:




Լրահոս