Ինչո՞ ւ է «մոսկվահպատակ» մեծահարուստ հայերի միջեւ մրցավազք սկսվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցն առաջին հայացքից է առնչվում Տիգրան Պետրոսյանին նվիրված գրոսմայստերական մրցաշարին, որի կազմակերպիչներից է Կարապետյանների «Տաշիր գրուպը» (ի դեպ, Կարեն Կարապետյանը թերեւս այդ նպատակով չի մասնակցել ԳՄ վերջին նիստին): Մոսկվայում Սերժ Սարգսյանը կունենա մի շարք կոնֆիդենցիալ հանդիպումներ տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների, Ղարաբաղի հարցով սպասվող Ալիեւի հետ նոր հանդիպման առնչությամբ, կցավակցի իր վաղեմի ընկեր Սերգեյ Իվանովին` որդու մահվան առիթով: Ըստ լավատեղյակ աղբյուրների, Հայաստանի` ԵՏՄ անդամ դառնալուց հետո բավականին լուրջ մրցավազք է սկսվել «մոսկվահպատակ» մեծահարուստ հայերի միջեւ` «հանուն Հայաստանի», իրականում՝ մարտ-մայիս ամիսներին սպասվող վարչապետափոխության: Չորեքշաբթի օրը տեղի ունեցած ԳՄ նիստից ժամեր առաջ Սերժ Սարգսյանը նախագահական պալատում ընդունել է Արա Աբրահամյանին, ով Հայաստան էր բերել կորեական հայտնի «Սամսունգ» ֆիրմայի տնօրենին` Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով: Այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Սերժ Սարգսյանի ցողունաբուժության այցի «շրջանակներում», երբ վերջինը գտնվում էր Կորեայում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս