Կանանց կողոպուտի ենթարկած երիտասարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ 20 տարեկան մի տղա Դավիթաշեն թաղամասի դպրոցներից մեկի դիմաց մի կնոջ հրել-գցել էր գետին և պարանոցից գողացել 400.000 դրամ արժողության ոսկյա շղթան:

Ոստիկանները տուժողին դատաբժշկի ուղեգիր էին տվել: Ոստիկաններն օրերս պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել է հոկտեմբերի 1-ին կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկված, 1989 թ. ծնված Վարդան Մ.-ն։

Պարզվել է նաև, որ նա սեպտեմբերի 19-ին, Ժամը 18.30-ի սահմաններում, Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի մուտքի աստիճանների վրա պոկել էր 1956 թ. ծնված Սուսաննա Կ.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի՝ պատճառելով մոտ 615.000 դրամի նյութական վնաս:

Վարդան Մ.-ն կալանավորված է: Կատարվում է քննություն:




Լրահոս