46-ամյա Անիի ինքնասպանության փորձի դեպքով հետաքննություն է ընթանում: Armlur.am-ն այս մասին տեղեկացավ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Արմենիա» ԲԿ-ից, ուր Անին տեղեփոխվել էր դեպքի օրը՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա եւ դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ, Armlur.am-ին հայտնեցին, որ հիվանդանոց տեղափոխելու հաջորդ օրը՝ նոյեմբերի 5-ին, Անին դուրս է գրվել. նրա վիճակը բավարար է եղել, իսկ հիվանդանոց տեղափոխելու օրը գտնվել է հարբած վիճակում:
Տեղեկացնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Աինին այդ քայլին է դիմել նախկին ամուսնու՝ Արմեն Մ.-ի մշտական հետապնդումների և վեճերի հրահրման պատճառով: