«Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ին տրամադրված փողերն անհայտ ուղղությամբ են ծախսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունը «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ին այս տարեսկզբին հատկացրել է մոտ 121.5 մլն դրամ: Այդ գումարով պետք է իրականացվեին «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության, պարկի գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների ծառայությունները:

Ծրագրի վերջնաժամկետն այս տարեվերջն է: Թե ինչ է հասցրել իրականացնել ազգային պարկի տնօրինությունը, դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին պարկի նախկին տնօրեն Աշոտ Դավթյանն իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից:

Որոշ տեղեկություններով՝ նա մեկնել է Մինսկ: Նրան այժմ փոխարինում է Սահակ Մուրադյանը, ով ծագումով Արարատի մարզի Դաշտավան գյուղից է եւ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին: Ի դեպ, նույն պարկի փոխտնօրեն Հենրիկ Մարտիրոսյանը, որպես մեղադրյալ, ներգրավված է մի քրեական գործում, որում նա մեղադրվում է ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա արգելված վայրերից` Կոտայքի մարզի երեք տարբեր համայնքներից, մեծ ծավալի սեւ հող տեղափոխելուն չի խոչընդոտել եւ օրինախախտներին վարչական պատասխանատվության չի ենթարկել, ինչի համար հազար դոլարի ապօրինի վարձատրություն է ստացել:

 




Լրահոս