
«Ընտրական օրենսգիրքը իր խնդիրը կատարեց»:
Սահակյանի զուգահեռը բավականին նման է հայտնի խոսքերին՝ Մավրն իր գործը կատարեց, Մավրը կարող է հեռանալ… Բայց եւ այնպես նկատենք, որ այս ընտրություններում ՀՀ ընտրական օրենսգիրքն ընդհանրապես անտեսվեց: Հանձնաժողովներն արդեն բազմափորձ էին ու իրենց անելիքը լավ գիտեին. գործել զգույշ եւ հնարավորինս ծածուկ: Իսկ Ընտրական օրենսգիրքը ոչինչ չի սահմանում, թե ինչ պատիժ է հասնում այն մարդուն, որն ընտրողին մի քանի վայրկյանանոց կամ մի քանի հազարանոց «բարեւ» է տալիս ընտրատեղամաս մտնելուց առաջ: Այնպես որ, հատկապես այս ընտրություններում Ընտրական օրենսգիրքը ոչինչ էլ «չկատարեց»: