Սերժ Սարգսյան – Գագիկ Ծառուկյան հանդիպում կայացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իսկապես հանդիպել են: Այս տեղեկությունն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հաստատեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Վերջինս, սակայն, չմանրամասնեց, թե որտեղ են հանդիպել, երբ և ինչ քննարկումներ են եղել:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն օրեր առաջ գրել էր, որ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են և առանձնազրույց ունեցել:

 




Լրահոս