Հեշտ չի լինի կառավարել միավորված նախարարությունը. Արմեն Երիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դրական քայլ է համարում սրտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների միավորումը: Այս մասին նախարարը նշեց լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ օպտիմալացման գործընթաց է ընթանում, բացի այդ` միավորումը համարում է երկու նախարարությունների համագործակցության գործընթաց:

«Ճիշտ է` շատ դժվար նախարարություն է լինելու, հեշտ չի այդ նախարարությունը կառավարել»,- ասաց նախարարը: Հարցին` եղե՞լ է առաջարկ, որ հենց ինքը ղեկավարի միավորված նախարարությունները, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Կհամաձայնեմ, եթե նշանակեն, պետք է աշխատեմ: Առայժմ նման առաջարկ չի եղել: ԱԻՆ-ը սիրում եմ` որպես իմ բալիկի, որին փոքրից մեծացրել եմ: Հիմա նախարարությունների միավորման կայացումը նույնպես ժամանակի հարց է»,- հայտարարեց նա:




Լրահոս