Ստվերի դեմ պայքարից կհավաքագրվի 28,5 մլրդ դրամ. Արթուր Ջավադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015-ին Հայաստանի կառավարությունը կշարունակի տնտեսական միջոցառումների իրականացումը` պետական միջամտությունն ուղղելով ներքին միջոցների արդյունավետ վերաբաշխմանը: Այս մասին 2015թ. պետական բյուջեի նախագծի մասին Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացնելիս նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա խոսքով՝ ՀՀ կառավարության գերակա խնդիրներից մեկը բնակչության բարեկեցության աճն ու աղքատության հաղթահարումն է:

«2015 թվականի համար նախատեսվում է բյուջեի պակասորդն ապահովել ՀՆԱ-ի 2,34 տոկոսի սահմաններում: Հարկային եկամուտների գծով՝ նախատեսվում է 3 տոկոս աճ»,- ընդգծեց Ջավադյանը:

Նա հայտարարեց, որ 2015 թվականին շարունակվելու է ստվերի կրճատման դեմ պայքարը: «Ակնկալվում է հավաքագրել մոտ 28,5 միլիարդ դրամ»,- ներկայացրեց նա:




Լրահոս