«Վիվասել»-ի միջազգային զանգերի սակագները կբարձրանա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ղ-տելեկոմ» ընկերությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկություններն այն մասին, որ երկու օրից միջազգային զանգերի սակագները կտրուկ բարձրանալու են: Եթե Վրաստանում, ռոումինգում գտնվելիս, մեկ րոպեի արժեքը 80 դրամ էր, ապա նոյեմբերի 14-ից այն դառնա 130 դրամ: «Զանգ Հայաստան» ծառայության արժեքը 65 դրամից դառնալու է 120 դրամ: Իսկ «Հեռազանգ» եւ «Միջազգային միացում» Վրաստան կատարած ծառայությունների գինը 60-ից կդառնա 110 դրամ: Ընկերությունում նշեցին, որ դեպի Ռուսաստան զանգերի եւ ՌԴ-ում ռոումինգում գտնվելու ծառայությունների գները դեռեւս պահպանվելու են:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս