2015-ինը «յոլա գնալու» բյուջե է. Տիգրան Ուրիխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015-ի բյուջեն ընդամենը «յոլա գնալու» բյուջե է: Խորհրդարանում ելույթ ունենալիս բյուջեին նման բնորոշում տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Չենք կարողանում ընկալել, թե ինչպես մի քանի հազար դրամի նպաստների ավելացմամբ իրենց բարեկեցությունը պետք է ապահովեն նպաստ ստացող ընտանիքները, այն դեպքում, երբ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, աղքատությունը կազմում է 32 %, իսկ ծայրահեղ աղքատությունը, կրկին ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 22 %»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Նա նաև անդրադարձավ գործազրկության պատկերին՝ շեշտելով, որ չնչին փոփոխություններով չի կարելի ասել, թե երկրում էական բարեփոխումներ են տեղի ունենում:

«Փոխանակ ոտքի հանենք արդյունաբերությունն ու տնտեսական այլ գործոնները՝ ծրագրեր ենք մշակում ինչ-որ աղբահանության համար, որոնց համար հսկայական գումարներ ենք հատկացնում: Հասկանում եմ, որ Կառավարությունը ստացել է խայտառակ ժառանգություն, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Բյուջեում չեմ կարողանում որևէ դրական բան գտնել», – եզրափակեց պատգամավորը:




Լրահոս