
Երեքշաբթի տասնյակ այցելուների աչքի առջև Մոսկվայի «Եվրոպական» կոչվող առևտրի կենտրոնի 4-րդ հարկից ցած է նետվել և կյանքին վերջ տվել 38-ամյա մի տղամարդ:
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել ժամը 14:00-ի սահմաններում: Այցելուների ամբոխից առանձնացել է մի տղամարդ, ով անցել է 4-րդ հարկի ցանկապատի վրայով: Նա մի քանի վայրկյան ցած է նայել, այնուհետև՝ հավաքվածների աղաղակների ուղեկցությամբ ցած նետվել: Ընդ որում, տղամարդը ոչ մի բառ չի արտասանել: Նա հարվածից ծանր վնասվածքներ է ստացել, սակայն միառժամանակ դեռ ողջ է եղել և մահացել ավելի ուշ՝ դեպքի վայր ժամանած բուժաշխատողների ձեռքերին: Զոհվածի մոտ հայտնաբերել են վարորդական իրացվունք՝ 1976թ. ծնված Արամ Խաչատրյանի անունով, որը տրվել է ԱՄՆ-ում: Այլ փաստաթղթեր չեն հայտնաբերվել:
Ինչպես նկատել են միջադեպի վկաները, Խաչատրյանն առևտրի կենտրոն էր եկել միայնակ և, հավանաբար, ինքնասպան լինելու մտադրությամբ: