Armlur.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի դատախազության նախկին դատախազ Արմեն Մկրտչյանը, ով ամիսներ առաջ պաշտոնանկ է արվել պաշտոնական դիրքը չարաշահելու համար, ապա կալանավորվել շորթում կատարելու մեղադրանքով, առողջական լուրջ խնդիրներ ունի:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ նախկին դատախազի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը, և նա գտնվում էր ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Երկու ամիս առաջ նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ապա՝ «Էրեբունի» ԲԿ, սակայն Մկրտչյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս պահին նա կրկին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Այստեղ դատապարտյալը կհետազոտվի, ինչից հետո պարզ կլինի՝ նա կարող է շարունակել կալանքի տակ մնալ, թե ոչ:
Նշենք, որ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ կա հիվանդությունների շարք, որոնք անհամատեղելի են կյանքի հետ, ինչի արդյունքում դատապարտյալը չի կարող կալանքի տակ մնալ և պետք է ազատ արձակվի: