Ֆրանսիայի կոչը՝ կործանված ուղղաթիռի առնչությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը» օրաթերթի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ֆրանսիայի կառավարությունը (որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր) կործանված հայկական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների դիակները վերադարձնելու ուղղությամբ, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն որպես պաշտոնական հայտարարություն այսպիսի պատասխան է տվել.

«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար»:




Լրահոս