Բանկից գումար «գցելու» հերթական փո՞րձը. iravunk.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Iravunk.com-ը գրում է.«Հին էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի և Յունիբանկի միջև վերջին տարիներին ընթացող դատական վեճը, կարծես թե, հանգում է իր տրամաբանական ավարտին: Այդ մասին է վկայում «Հին էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության վարույթից Յունիբանկի դուրս գալու որոշումը: Թեև բանկը նախապես պահանջ էր գրանցել սնանկության վարույթի շրջանակներում, ի վերջո նախընտրեց օգտվել մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու իրավունքից: Ուստի, այսուհետ, Յունիբանկը կարող է ձեռնամուխ լինել գրավի առարկայի՝ «Հին Էրիվան» ռեստորանի շենքի վրա բռնագանձման տարածմանը, այդ թվում` արտադատական կարգով: Այդուհանդերձ, չնայած Մանվել Տեր-Առաքելյանի կողմից պարբերաբար արտահայտվող մտավախություններին, Յունիբանկը չի շտապում վերցնել գրավի առարկան ի սեփականություն և շարունակում է պահանջել բռնագանձում տարածել դրա վրա դատական կարգով: Նշանակում է, շուտով շենքի վրա բռնագանձում կտարածվի և այն կիրացվի ԴԱՀԿ կողմից բաց աճուրդով, քանի որ այլ կերպ վարկի վերադարձն ապահովել հնարավոր չեղավ: Իսկ թե ո՞վ կդառնա Հյուսիսային պողոտայի անկյունում գտնվող շենքի նոր սեփականատերը և ի՞նչ գնով այն կվաճառվի հայտնի կդառնա միայն աճուրդից հետո, երբ կպարզվի առավելագույն հայտը:

Բնականաբար, գործընթացի նման շրջադարձը պետք է որ խուճապի մեջ գցեր Մանվել Տեր-Առաքելյանին, և ստիպեր հանդես գալ հակասական հայտարարություններով: Մեկ նա իբր պատրաստ է վաճառել իր գույքը բաց աճուրդով, ինչը և պահանջում է բանկը, մեկ էլ նա պնդում է, թե ձգձգելու է գործի քննությունը ևս երկու տարի: Մարդը կարծես թե սովորել էր, որ դատական վեճի ողջ ընթացքում իր ռեստորանը շարունակում էր անխափան գործել գրավ դրված գույքի տարածքում և, փաստացի, ուրիշի փողերով, քանի որ ոչինչ չի վճարում, տոկոսներն էլ կանգ են առնում սնանկությունից հետո: Թերևս, Յունիբանկին այդ ամենը բավական ձանձրացրեց և բանկը որոշեց ծանուցում ներկայացնել դատարանին, որպեսզի գրավի առարկայի իրացման ձգձգումը չվերածվի անվճար զվարճանքի: Իսկ եթե ռեստորանատերն իրոք պատրաստ է եղել օր առաջ աճուրդի դնել գրավ դրված գույքը և մարել բանկի վարկը, ապա իրեն ոչինչ չի խանգարում ընդունել գրավի առարկայի վրա ընկերության պարտքերի համար բռնագանձում տարածելու Յունիբանկի հայցը: Չէ՞ որ ԴԱՀԿ կողմից իրականացվող բաց աճուրդը նույնպես չի վերահսկվում բանկի կողմից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս