Մայիսի 31-ին՝ ժամը 19.50-ին Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոցի բժիշկն Արտակարգ իրավիճակների նախարարությանը տեղեկացրել է, որ ժամը 15.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել Վայոց Ձորի
մարզի Արենի գյուղի բնակիչ 1951թ. ծնված Վանիկ Առաքելյանը:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ տուժածին ներարկվել է հակաթույն. բժիշկները հիվանդի վիճակը գնահատել են բավարար: