Վթարի հետեվանքով 40-ամյա կին եվ 3 ամսական աղջնակ է մահացել(լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Մուրադյանի կողմից այսօր՝ հունիսի 1-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 3-րդ կետի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագրծման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավել մարդում մահ) հատկանիշներով։
Նշված քրեական գործը հարուցվել է այսօր Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ։
Ինչպես armlur.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 1-ի սահմաններում Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ 45-ամյա Սարո Նաբոյանը, վարելով “ՈՒԱԶ 3303” մակնիշի 28 OL 572 համարանիշի ավտոմեքենան Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , շրջվել, ապա մոտ 50 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի, նույն գյուղի բնակիչ 40-ամյա Զինե Խուդոյանը տեղում մահացել է։ Լուսաբացին դեպքի վայր ժամանած ՃՈ աշխատակիցները, վթարի վայրում հայտնաբերել են 3 ամսական աղջկա՝ Նարինե Մստոյանի դին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս