Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելգիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-4-ը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն, այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: 
Մայրաքաղաք Բրյուսելում Տիգրան Սարգսյանը կայցելի Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ընկերության միջև տեղի կունենա համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություն: 
Նույն օրը Տիգրան Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS): Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Եվրոպական Ժողովրդական Կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենզի հետ՝ կուսակցության կենտրոնակայանում, ինչպես նաև մասնակցություն ԵԺԿ քաղաքական խորհրդաժողովին: 
Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:
 




Լրահոս