Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այսպես կոչված հակաօֆշորային օրենքը: Ինչպես տեղեկացնւմ է ТАСС-ը, օրենքը պարտավորեցնում է հարկ վճարողներին հայտնել արտասահմանյան ընկերությունների գործունեությանն իրենց մասնակցության մասին:
Արտասահմանյան կազմակերպությունների եկամուտների ու հասույթների վերահսկման մասով ՌԴ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարող այդ օրենքը Պետդուման ընդունել է նոյեմբերի կեսերին: