«Հայաստանի նախագահի եւ բարձրաստիճան այլ անձանց մասնակցությունը նախընտրական քարոզարշավին՝ աշխատանքային այցերի քողի տակ, Սահմանադրության խախտում է»,-երեկ Սահմանադրական դատարանում իր եզրափակիչ խոսքում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը դիմել է ՍԴ` պահանջելով չեղյալ համարել խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով արդյունքները: Վ. Գրիգորյանի խոսքով` նախագահի աշխատանքային այցերին բարձրաստիճան անձանց ներկայությունը մեծ ազդեցություն է գործել ընտրողների վրա, ինչը չէր կարող չարտացոլվել նրանց քվեարկության վրա:
ԽԱԽՏՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ