Հավանան ներառվել է աշխարհի՝ հրաշալիք համարվող քաղաքների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուբայի մայրաքաղաք Հավանան ներառվել է New7Wonders Foundation շվեցարական ոչ կառավարական հիմնադրամի «Աշխարհի հրաշալիքներ՝ նոր յոթ քաղաքներ» ցանկում:

Ինտերնետ-քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել են կիրակի օրը:
Հավանայից բացի՝ ցանկում հայտնվել են Բեյրութը (Լիբանան), Վիգանը (Ֆիլիպիններ), Դոհան (Քաթար), Դուրբանը (ՀԱՀ), Կուալա-Լումպուրը (Մալայզիա) և Լա-Պասը (Բոլիվիա):

Քվեարկության կազմակերպիչները ցանկը հրապարակել են այբբենական հաջորդականությամբ՝ առանց հաղթողին նշելու. տեղեկացնում է TACC-ը:




Լրահոս