Նոր սկանդալ՝ Անջելինա Ջոլիի անվան շուրջ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Sony Pictures-ի սերվերների վրա իրականացված հաքերային հարձակումն ընկերությանը վնաս է հասցրել ոչ միայն ֆիլմերի արտահոսքի պատճառով: Համացանցում է հայտնվել Sony-ի համանախագահ Էմի Պասկալի և պրոդյուսեր Սքոտ Ռուդինի նամակագրությունը, որում քննադատության է ենթարկվել նոր «Կլեոպատրա» ֆիլմում Անջելինա Ջոլիին նկարահանելու գաղափարը:

Սքոտ Ռուդին արհամարհանքով է արտահայտվել Անջելինա Ջոլիի հասցեին՝ անվանելով նրան «երես առած միջակություն»: Ռուդինը փորձել է համոզել ընկերությանը, որ Ջոլիի պատճառով ֆիլմը կարող է ձախողվել:

Այդ նամակներից պարզ է դառնում, թե ինչու Հոլիվուդում արդեն մի քանի տարի մշակվող «Կլեոպատրա» ֆիլմի ծրագիրն այդպես էլ չի իրականացվել: Պետք է նշել, որ ինքը՝ Ջոլին, արդեն մի քանի տարի է, հանդես է գալիս որպես ռեժիսոր. և բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ կինոյից:




Լրահոս