ՀՀԿ-ական պատգամավորներն ու նախարարները որոշել են այս ամառ մի լավ հանգստանալ, քանի որ հասկանում են առաջիկայում թեԲ ԱԺ-ում, թեԲ կառավարությունում հեշտ չի լինելու, բացի այդ` առջևում նախագահական ընտրություններն են:
“Երկիր”-ի տեղեկություններով` մտահոգված են հատկապես պատգամավորները: Նրանք քաջ գիտակցում են, որ, չնայած 69-ն են, սակայն օրինագծեր անցկացնելու հարցում կանգնելու են շատ լուրջ խնդիրների առջև: ՀՀԿ-ում ներքին հաշվարկ են արել և եկել եզրահանգման, որ իրենց պատգամավորների 30 տոկոսը բացակայող է և նրանց դժվար կլինի ամեն օր բերել նիստի:
Ներկայումս ,ղեկավարությունըե տարբեր մեխանիզմներ է փորձում մշակել բացակայող ՀՀԿ-ականներին նիստերի ,բերման ենթարկելուե համար: Եթե, օրինակ, գեներալներ Սեյրան Սարոյանին և Մանվել Գրիգորյանին ,ախպերավարիե է բացատրվել, ապա նորեկ, ջահել ՀՀԿ-ական պատգամավորների առջև բացակայությունների լիմիտ է դրվել, որը գերազանցելու դեպքում նրանց ինքնաբացարկ է սպառնում:
Ի դեպ, թերթի տեղեկություններով, առանձին զրույց է եղել երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ. նրան բացատրվել է, որ պետք է մոռանա երկարատև համերգային շրջագայությունների մասին, ինչն այնքան էլ դուր չի եկել երգչուհի-պատգամավորին: