
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատական հետաքննություն է սպառնում, քանի որ ուրբաթ ավարտվում է նրա նախագահական անձեռնմխելիության ժամկետը: Մոտ օրերս նա պետք է ցուցմունքներ տա միանգամից մի քանի գործով,- հայտնում է Vesti-ն: Գործերից առաջինը, Ֆրանսիայի ամենահարուստ կնոջ՝ Լիլիան Բետանկուրի շուրջ ծավալվող անվերջ գործընթացն է: Մեղադրող կողմը պնդում է, որ, իբր, LևOreal պարֆյումերային տան ժառանգորդը 2007 թ. անօրինական կերպով ֆինանսավորել է Սարկոզիի քարոզարշավը: Բացի դրանից՝ Սարկոզին պետք է պատասխանի ևս մի քանի՝ հարցերի՝ կապված, այսպես կոչված,”Կարաչիի գործի” հետ: Ֆրանսիայի իշխանությունները նախկին նախագահին կասկածում են Պակիստանին սուզանավեր մատակարարելու, միլիոնների հասնող կաշառք վերցնելու համար:
Սարկոզին հերքում է բոլոր մեղադրանքները: