
Պենտագոնն միջոցառում կկազմակերպի ի պատիվ միասեռականների, որի նպատակն է ընդգծել գեյերի մասնագիտական արժանիքները: Միջոցառումը կկազմակերպվի այսպես կոչված ԼԳԲՏ ամսվա շրջանակում ու կնվիրվի զինված ուժերում ոչ ավանդական կողմնորոշման ներկայացուցիչների ծառայության սահամնափակումները վերացնելուն: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք ստորագրեց, որը չեղյալ է հայտարարվեց 1993թ-ից ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակ ընդունված կանոնը, որով սեռական փոքրամասնություններին արգելվում էր ծառայել բանակում: