ՀՀԿ տատիկի ձեռնափայտը գողացել են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ տատիկը Կառավարության այսօրվա նիստից առաջ մտամոլոր էր և անհանգիստ: Նրա գլխավոր զենքը՝ ձեռնափայտը, անհայտ չարագործը գողացել էր:

Տարեց ՀՀԿ-ականն անկանոն շարժումներով քայլում էր գործադիրի շենքի բակում՝ մերթընդմերթ անիծելով ձեռնափայտի գողին ու հուսառատ հայացքով հեռուներում կորուստը որոնելով: Անգամ ՀՀՇ-ՀՀԿ Գևորիկը չէր կարողացել սփոփել իր սիրելիին, և այլ ելք չունենալով՝ տատիկի կողքին վշտահար կանգնած՝ ծխում էր:

Ինչևէ, ՀՀԿ-ի կորուստները շարունակվում են: Վերջին օրերին իշխող կուսակցությունը հայտնի պատճառներով կորցրեց իր հեղինակությունից մնացած վերջին փշուրները: Իսկ հիմա էլ տատիկի զենքը, ձեռնափայտը կորավ, որով վերջինս տարիներ շարունակ ամենայն նվիրվածությամբ պաշտպանում էր հարազատ կուսակցությանը:

Մանրամասն՝ Armlur,am-ի տեսանյութում.




Լրահոս