
Թայլանդական Կուդու կղզու վրա գերմանացի հայտնի ճարտարապետ Օլե Շիրենը կառուցել է կինոթատրոն, որի գլխավոր առավելությունը այն է, որ այն գտնվում է հենց ծովի մեջտեղում՝ կղզու ծոցում:Այժմ այնտեղ կարելի է դիտել ֆիլմեր եւ միևնույն ժամանակ հիանալ կղզու գեղեցկությամբ: Կինոդիտողների համար նախատեսված նստատեղերը վերամշակված են այնպիսի նյութից, որը հնարավորություն է տալիս դիտողին ընդունել ցանկացած դիրք: ” Կինոթատրոնը գտնվում է հանգիստ վայրում, այդ պատճառով այդտեղ ուժեղ ալիքներ չեն լինում, բայց միեւնույն է փոքր ալիքների բարձրացումը ֆիլմերի դիտումը դարձնում են ավելի տպավորիչ”,- ասել է ճարտաչապետը: