Նախաքննությանը հայտնի են դարձել Հարսնաքար-ի միջադեպի մանրամասները.տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Ստեղծվել է քննչական խումբ, որն արդեն իրականացրել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել հագուստներ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ: Այս պահին ձերբակալված է 7 հոգի. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Նախաքննությանը հայտնի է հետևյալը: Մի խումբ ընկերներ, նրանցից մեկի ծննդյան տոնը նշելու համար, հունիսի 17-ի երեկոյան այցելում են Երևանի Աճառյան 37 հասցեում գտնվող “Հարսնաքար” ռեստորանային համալիր: Մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագում նրանցից մեկի և համալիրի մատուցողի միջև: Վիճողները դուրս են գալիս բակ, որտեղ մոտենում են նաև այցելուի ընկերներն ու ռեստորանային համալիրի աշխատողներ: Նրանց ներկայությամբ մատուցողը բռունցքով հարվածում է այցելուին: Սրանից  րոպեներ անց անվտանգության աշխատողներն ու այլք ծեծի են ենթարկում այցելուներին: Տուժածներին ընկերները տեղափոխում են ՊՆ Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:
Այս պահին ձերբակալված է 7 հոգի` Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Դավիթ Հայրյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը:




Լրահոս