Սեվանա լճի մասին օրինագիծը ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀ ԱԺ-ն առաջին լսումով հաստատեց ՀՀ Կառավարության կողմից ներկայացրած “Սևանա լճի մասին” և “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի բուռն քննարկումների առիթ դարձած փաթեթն ամբողջությամբ՝ 93 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Վարման կարգի վերաբերյալ Վահան Հովհաննիսյանը հարցրեց Վարդան Այվազյանին, թե արդյոք նա կարո՞ղ է այնպես անել, որ Ենիսեյ գետը հոսի Հայաստանով։ Դրան ի պատասխան Վարդան Այվազյանը ասաց. “Երբ դուք Բոսֆորը կդարձնեք արյան ծով, այն ժամանակ էլ իմ օգնությամբ Ենիսեյը կհոսի Հայաստանով”։




Լրահոս