
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել գյուղատնտեսական ծախսերի կրճատումների մասին օրինագծին, որի նպատակն է 10 տարում խնայել 23.6 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է գյուղատնտեսությանն աջակցության 4 ծրագրերից թողնել միայն մեկը: Բացի այդ, մոտ 2 անգամ կկրճատվի այն ծրագիրը, որի միջոցով գումար է տրամադրվում հողային ռեսուրսների պահպանմանն ու ռացիոնալ հողօգտագործմանը,-հայտնում է The Wall Street Journal-ը :