Ինդոնեզիայի ՌՕՈւ-ն հայտնաբերել է վթարված օդանավին նմանվող օբյեկտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ծովում հայտնաբերել են Air Asia Indonesia ավիաընկերությանը պատկանող Airbus A320-200 օդանավի վթարային տրապը (հոսակ) հիշեցնող օբյեկտ. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով «Փրանս պրեսս» գործակալությանը:

Հիշեցնենք` Սուրաբայայից Սինգապուր թռչող А320 աէրոբուսի հետ կապը կորել էր դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 2:17-ի սահմաններում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ օդանավում 162 մարդ է եղել, այդ թվում՝ 17 երեխա: Ուղևորների մեծ մասը ինդոնեզիացիներ, կորեացիներ, բրիտանացիներ, մալազիացիներ ու սինգապուրցիներ են:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ավստրալական AP-3C Orion օդանավը, որը որոնողական աշխատանքներ է իրականացնում Ճավա ծովում, հայտնաբերել է կասկածելի օբյեկտ կամ օբյեկտներ:




Լրահոս