,Արմավիաե ավիաընկերության ինքնաթիռներից մեկն արդեն մոտ մեկ շաբաթ ,պատանդե է պահվում Չեխիայի Հանրապետությունում: Օրերս լուր էր տարածվել այն մասին, որ Չեխիայում վերանորոգված “Արմավիայի” ինքնաթիռին թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան` պահանջելով, որ ավիաընկերությունը վճարի ինքնաթիռի վերանորոգումն իրականացրած ընկերության գումարը` 800 հազար դոլար: ,Արմավիայիե մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան թերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, խնդրի վերաբերյալ բոլորովին այլ տվյալներ է ներկայացրել: Ըստ Ավետիսովայի, ինքնաթիռի վերանորոգման համար անհրաժեշտ պայմանագրային գումարը “Արմավիան” լիարժեք վճարել է, բայց ինքնաթիռի նորոգման ընթացքում` անգարում, որտեղ պահվել է ինքնաթիռը, հրդեհ է բռնկվել, ինչից տուժել է նաև “Արմավիայի” ինքնաթիռը: Չեխական ընկերությունը վերանորոգել է և ավիաընկերությանը պայմանագրով չնախատեսված լրացուցիչ հաշիվ է ներկայացրել: Ըստ Ավետիսովայի, իրենց ավիաընկերությունը մտադիր չէ այդ գումարը վճարել, քանի որ հրդեհն իրենց մեղքով չի եղել, և անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք այդ գումարը վճարեն: Իսկ չեխական կողմն էլ պնդում է, որ գումարը հայկական ավիաընկերությունը պետք է վճարի: Արդյունքում, չեխական կողմը թույլ չի տալիս, որ ինքնաթիռը վերադառնա Հայաստան, և հայտնի չէ, թե այս խնդիրը երբ և ինչպես կլուծվի:
Հայկական ժամանակ. Արմավիայի ինքնաթիռներից մեկը մոտ մեկ շաբաթ է` պատանդ է պահվում Չեխիայում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ