Եվրամիությունը խորհրդաժողով կկազմակերպի «Էբոլա» վիրուսի դեմ պայքարի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության՝ «Էբոլա» վիրուսի տարածման դեմ պայքարի հանձնաժողովի համակարգող Քրիստոս Ստիլիանիդիսը հայտնել է, որ պլանավորում է անցկացնել խորհրդաժողով՝ նվիրված այդ խնդրին: «Ես որոշում եմ կայացրել այս տարվա առաջին ամիսներին ստեղծել միջազգային ներկայացուցչական խորհրդաժողով՝ համաճարակի դեմ պայքարի համար»,-ասել է նա:

Ստիլիանիդիսը կոչ է արել Եվրամիության երկրներին տրամադրել ավելի մեծ թվով բուժանձնակազմ և մեծացնել այն երկրների ֆինանսավորումը, որ ամենաշատն են տուժել համաճարակից:




Լրահոս