«Իսլամական պետություն»-ը կենտրոնացել է Ադրբեջանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունն ընդդեմ ծայրահեղականության հաջող օպերացիա է անցկացրել, որի արդյունքում հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է հանրապետության 10 քաղաքացի: Բոլոր նրանք տարբեր ժամանակաշրջաններում եղել են ապօրինի զինված ձևավորումների շարքերում, որոնք մարտնչում են Մերձավոր ու Միջին արևելքում:

Ադրբեջանի Ազգային անվտանգության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածները մարտնչել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում: Նրանք կասկածվում են զինված ձևավորումներ ստեղծելու, դրանց գործունեությանը մասնակցելու, զենքով, սպառազինությամբ ու պայթուցիկներով ապահովելու մեջ:

Ձերբակալվածներ Էլհան Մուստաֆաևի, Բահրուզ Ռասուլովի, հայր ու որդի Բախտիյար Շահբազի ու Բահրուզ Շահբազի, Կյամրան Ազիզովի, Նադիր Ալիխանովի ու այլոց հանդեպ տարբեր հոդվածներով քրեական գործ է հարուցվել:

Հետաքննությունը պարզել է, որ այդ քրեական գործի գրեթե բոլոր կասկածյալները 2014-ին ապօրինի կերպով գտնվել են Սիրիայում: Այնտեղ նրանք ռազմական պատրաստություն են անցել, իսկ հետո մարտնչել ընդդեմ կառավարական ուժերի:




Լրահոս