Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալը չի խոսում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների հոգնածության մասին:
«Այս պահին մեզ ռոտացիա անհրաժեշտ չէ: Կարծում եմ, որ թիմը նորմալ վիճակում է գտնվում: Խնդիրը հոգնածությունը չէ, իսկ վնասվածք ունեն միայն Պեպեն և Մոդրիչը, մյուսների վիճակը նորմալ է: Ֆիզիկական առումով՝ թիմը լավ վիճակում է», – նշել է նա: