
Ժամը 22.00-ի սահմաններում անհայտ դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, ով համացանցում ավելի շատ հայտնի է «Նավակ Ճոճող» անվամբ:
Ակտիվիստի ընկերների խոսքով` նրան ծեծի են ենթարկել մահակներով: Վ. Գաբրիելյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: