Հնդկաստանում քոլեջի երեք ուսանողներ զոհվել են՝ փորձելով «սելֆի» անել: Այս մասին հայտնում է The Times of India-ն: Երիտասարդները, ովքեր Նյու Դելիից Ագրա են գնալիս եղել, 20-22 տարեկան են եղել:
Հունվարի 26-ի առավոտյան, երկաթգիծն անցելու ժամանակ նրանցից մեկն առաջարկել է սելֆի անել: Որպեսզի լուսանկարը ավելի մեծ ճանաչում ստանա համացանցում, որոշում է կայացվել լուսանկարվել մոտեցող գնացքի ֆոնին:
Երբ հայտնվել է գնացքը, երեք երիտասարդները սկսել են լուսանկարել իրենք իրենց: 4-րդը կողքի է կանգնել լուսանկարվող ընկերներին կողքից նկարելու համար:
Ինչպես պատմել է ողջ մնացած ուսանողը, նրա ընկերները չեն կարողացել ժամանակին հեռանալ գնացքի ճանապարհից: