Ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը. Ներսիկ Նազարյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արման Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը օր օրի «դատարկվում» է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Նազարյանը բավական մեծ պարտքեր է կուտակել, ինչի պատճառով շատ կազմակերպություններ հրաժարվում են խանութի ցանցերին ապրանք տրամադրել:

Արման Նազարյանի հետ կապ հաստատելու «Ժողովուրդ»-ի բոլոր ջանքերն անցան ապարդյուն: Ի վերջո «Ժողովուրդ»-ին հաջողվեց Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանից մեկնաբանություններ ստանալ:

Նազարյանն ասաց, որ ինքն ու որդին քաղաքում չեն, կվերադառնան մի քանի օրից: «Որեւէ խնդիր չկա, մի 3-4 օրից ինքը կվերադառնա, ձեր հարցերը կուղղեք իրեն, բայց ես նշեմ, որ որեւէ պրոբլեմ չկա, ես մի քիչ ուշ կլինեմ»,- ասաց Ն. Նազարյանը:

Հարցին, թե ճիշտ է, որ Ձեր բիզնեսների հետ կապված խնդիրներ ունեք, նա պատասխանեց. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս