Վարդան Պետրոսյանն այն մարդը չէ, ով պետք է գտնվի բանտում. դերասանի քույր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով վճիռը: Դատարանը վճռել էր դերասանին դատապարտել 5 տարվա ազտազրկման, ինչպես նաև՝ 2 տարով զրկել վարորդական իրավունքից:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ վճիռը հրապարակելուց հետո Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վարդան Պետրոսյանն այն մարդը չէ, ով պետք է գտնվի բանտում:

«Նա այն մարդն է, ով պատրաստ է իր կյանքը տալ՝ հանուն երեխաների, հանուն Տաթևիկ Հակոբյանի: Ես չեմ ցանկանում մեկնաբանել տուժողների այն հայտարարությունը, թե ես իրենց ինչ-որ գործարքներ եմ առաջարկել: Իսկ այն, որ Վարդանը չի բողոքարկելու, ես դեռ չգիտեմ դրա պատճառը: Դուք տեսաք, չէ՞, թե ինչ հպարտ, գլուխը բարձր Վարդանը ներս մտավ», – նշեց նա:




Լրահոս